|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Եթե մի մարդ ընտանիքի համն ու հոտը չի հասկանում, որպես մայր` իրա դերում չի, ի՞նչ սպասես էդ մարդուց. yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԱԺում իր մասին արած հայտարարությանը:
«Դե, մեկ ա, ինչ էլ ասենք, չի մտնում իրա գլուխը: Ես իրա պատասխանը կտամ»,- հայտարարեց մարզպետը:
Հիշեցնենք, որ այսօր պատգամավորն առաջարկել էր շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունից հետո իր կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը, որը վերաբերում էր Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեությանը, նրան ուղղված մեղադրանքներին, դատապարտված լինելուն, և որում նշել էր, որ նա չպետք է պաշտոնավարի: Զարուհի Փոստանջյանը խիստ քննադատության էր ենթարկել Սուրիկ Խաչատրյանին, ինչից բարկացած Սեյրան Սարոյանը խիստ բորբոքվել էր: