կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 11:29
Մշակույթ

Կոմպոզիտորների միությունում 10 000 դրամ կաշառք են բաժանում

Կոմպոզիտորների միությունում 10 000 դրամ կաշառք են բաժանում

Հոկտեմբերի 26-ին Կոմպոզիտորների միությունում կկայանա հերթական համագումարը, որի ժամանակ նաեւ կընտրվի միության նախագահ:

 

Լրագրողների հետ հանդիպմանը կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը նշեց, որ կոմպոզիտորների մեջ կա չկողմնորոշված, կաշառված մի զանգված, որոնք ատելությամբ են լցված Ռոբերտ Ամիրխանյանի հանդեպ, սակայն 10 000 դրամ կաշառքը կարծես թե մտափոխ է արել նրանց:

 

«Ամիրխանյանն ասում է, որ վերեւներից ինքը հովանավոր ունի, եւ այդ պատճառով էլ շատերը թեւաթափ են լինում: Սակայն մենք սպասում ենք լուրջ փոփոխությունների. առաջին հերթին նախագահի փոփոխություն ենք ակնկալում` արդեն 22 տարի` շուրջ քառորդ դար, ինչ Ամիրխանյանն է նախագահում Միությունը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ խոստումներից միայն չնչին մասն իրագործեց, այն էլ` արվեստին չծառայող ինչ-որ բաներ»,-ասաց Բաբայանը` հավելելով, որ ինչ խուլիգանական, ուժային մեթոդներով ասես, որ Ամիրխանյանը մարդկանց իր կողմն է տանում. միությունում վախի մթնոլորտ է տիրում:

 

Նա նշեց, որ իրենք անպայման համագումարի օրն առաջարկելու են իրենց թեկնածուներին, որոնք շատ են` Արամ Սաթյան, Վարդան Աճեմյան, Լեւոն Չաուշյան, Երվանդ Երկանյան…

 

Բաբայանը նշեց նաեւ, թե հնարավոր է, որ Ամիրխանյանի` երկրից դուրս գալու պատճառով  համագումարը չկայանա: