կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-10 14:18
Տնտեսական

Նոր սերնդի ՀԴՄ-ի ներմուծման ինքնարժեքը 158.000 դրամ է, իսկ վաճառքի գինը` 160.000 դրամ. ՊԵԿ նախագահ

Նոր սերնդի ՀԴՄ-ի ներմուծման ինքնարժեքը 158.000 դրամ է, իսկ վաճառքի գինը` 160.000 դրամ. ՊԵԿ նախագահ

Վստա՞հ եք, որ հարևան Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ն նույն ֆունկցիան ունի, ինչ մեզ մոտ առկա նույն ՀԴՄ սարքը. կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե նոր սերնդի ՀԴՄ սարքերի գներից բողոքներ կան, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: 

Նա նշեց, որ սոցիալական կայքերում գրում են`նույն հսկիչ դրամարկղային մեքենան, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-ից 60 դոլար:

«Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրությունն անենք համադրելի երևույթների միջև: Նոր սերնդի ՀԴՄ սարք կոչվածն այն է, որ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ տեխնիկական պահանջներ ենք սահմանվել: Ցանկացած մեքենա, ոչ միայն ՊԵԿ-ի կողմից ներմուծվածները, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող են բերել, միանալ մեր համակարգին ու գործել: Ոլորտն ազատականացվել է, չկա այդպիսի պահանջ, որ կոնկրետ պետք է ձեռք բերել միայն այդ ՊՈԱԿ-ի ձեռք բերած ՀԴՄ սարքը»,- ասաց Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ մեքենայի ներմուծման ինքնարժեքը 158.000 դրամ է, իսկ վաճառքի գինը սահմանվել է 160.000 դրամ, այսինքն` գրեթե այնքան, ինչքան ինքնարժեքն է: Օրենսդրությամբ էլ, Անանյանի խոսքով, տրված է հնարավորություն մինչև 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել ՀԴՄ-ի արժեքը: «Սակայն դա չի նշանակում, որ մենք պարտադրում են, որ անպայման այդ ՀԴՄ-ները գնեն: Ցանկացած ՀԴՄ, որը կունենա ՀԴՄ-ի համար օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու գործառույթ, ինչպես նաև էլեկտրոնային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու, պոստերմինալի, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություններ, կարող են բերվել, հարկայինում հաշվառվել ու օգտագործվել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին` եթե ոլորտն ազատականացվել է, ապա քանի՞ ընկերություն է ՀԴՄ բերում, Անանյանը պատասխանեց, թե վերջերս մոտ 10 ընկերությունների հետ տեղեկատվությունը չհրապարակելու համաձայնություն են կնքել: «Այսինքն` սրանք այն ընկերություններն են, որոնց առջև մեր համակարգի բանալիները բացել ենք` առաջարկելով, որ իրենք իրենց ծրագրային ապահովմամբ կպնեն մեր ցանցին»,- ասաց նա:

Անդրադառնալով հարկային մուտքերին` ՊԵԿ նախագահը նշեց, որ թվեր դեռ չի հրապարակի այսօր, սակայն հոսքերը նկատի ունենալով` 2018-ին 15 տոկոսով գերակատարվել է հոսքային պլանը`մուտքերի հաշվին:  Միաժամանակ, Անանյանի խոսքով, նախորդ տարի ԱԱՀ-ի` եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը եղել է 67 մլրդ, այս տարի` 97 մլրդ: «Բիզնեսին ավելի շատ գումար է վերադարձվել, կանխավճարների ավելի շատ վերադարձ ենք ունեցել` 111 մլրդով նվազեցրել ենք այն»,- խոսքն ամփոփեց Անանյանը: