ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբ է զանգահարել Ավանի մի քաղաքացի եւ հայտնել, որ Ծաղկի փողոցում, դռնեդուռ ընկած, 10 000 դրամ են բաժանում` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրեց Բագրատյանի շտաբի մամլո պատասխանատու Կարինե Հարությունյանը: