|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Բարեւ Երեւանը» ստացել է ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովի` «Ժառանգության» կողմից նշանակված 8 անդամներ չեն ներկայացել իրենց տեղամասեր: «Ժառանգության» կենտրոնական գրասենյակից փորձել են ճշտել ԿԸՀ-ից, թե կոնկրետ ո՞ր տեղամասերի հանձնաժողովականներն են բացակայում, սակայն ԿԸՀ-ից հրաժարվել են տրամադրել այդ տեղեկությունները: 12:00-ի դրությամբ` «Ժառանգության» կենտրոնական գրասենյակն այդպես էլ ԿԸՀ-ից չի ստացել այդ տեղեկատվությունը:
Շենգավիթի քաղմասի հետնամասում գտնվող մանկապարտեզում /8/32 տեղամաս/ բաժանվում է ընտրակաշառք: Ահազանգի մասին տեղյակ է պահվել նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Երեկ 144 դպրոցում նույնպես բաժանվել է ընտրակաշառք:
2/8 տեղամասում Նոր Նորքի 4-րդ հատվածում «Ժառանգության» ներկայացուցիչը բռնել է մի մարդու, ով փորձել է երկու անգամ քվեարկել: Նրա անձնագրից մաքրված է եղել կնիքը: «Բարեւ Երեւանի» ներկայացուցիչները մեկնել են տեղամաս:
«Մխիթար Սեբաստացի» դպրոցի շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգի մասին տեղյակ է պահվել նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
8/30-ում (50 դպրոց) լարված մթնոլորտ է եւ անկառավարելի իրավիճակ: Արձանագրվել է դեպք, երբ ընտրողը մոտեցել է քվեատուփին` առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: