|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ազգային ժողովի նախագահը, ով հանրությանն առվելի հայտնի է իբրև Ալեն Սիմոնյանի մայրիկի տղա, ոչ մի կերպ չի կարողանում իրականացնել իր մանկության երազանքը և հեծանվով գնալ աշխատանքի, այդ իսկ պատճառով ԱԺ հեծանիվների կայանատեղին դատարկ է մնացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա նաեւ հավելել է. «Հանրային շահից ելնելով` նա ստիպված է պետական միջոցներով մեծաքանակ պատվիրակությամբ, ութ օրով, Ինդոնեզիայի Բալի կղզի մեկնելու համար, ինչպես նաև այլ օրերին, երթևեկել շուրջ 200.000 դոլար արժողության վերջին սերնդի նոր BMW-ով` շուրջ 120.000 դոլար արժողությամբ նոր ձեռք բերված ամենագնացների ուղեկցությամբ»։