|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ նախագահի` անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման որոշմամբ ազատ է արձակվել նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով կալանքի տակ էր գտնվում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամամբ:
Սուրենյանցին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Համաներման շնորհիվ հիշյալ հոդվածով նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է:
Ազատության մեջ գտնվող Սուրենյանցը, ում տրամադրությունը շատ բարձր էր, yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ իր կալանավորումը քրեական հետապնդման չէր, այլ քաղաքացիաիրավական խնդիրներ ուներ, որոնք արդեն կարգավորվել են:
Սուրենյանցը հավաստիացրեց, որ պարտք վերցրած գումարը դեռ նախաքննության փուլում է մարել, իսկ այն, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դրսևորել, ինչի արդյունքում էլ`կալանավորվել , չի ընդունում:
Ըստ նրա` դատական նիստերին չներկայանալը զուտ զբաղվածության և վատ զգալու արդյունք էր: