|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում այս տարվա մայիսի 27-ից սկսվել է համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Մայիսի 31-ին` ժամը 19:00-ի դրությամբ, քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 328 դատապարտյալ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների` «Նուբարաշեն»` 29, «Էրեբունի»` 78, «Վարդաշեն»` 30, «Դատապարտյալների հիվանդանոց»` 23, «Երևան Կենտրոն»` 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ»` 35, «Վանաձոր»` 14, «Սևան»` 40, «Հրազդան»` 17, «Աբովյան»` 1, «Գորիս»` 11, «Կոշ»` 50:
Գործընթացը շարունակվում է: