Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մեկնարկել է համաներման ակտով կալանավորների ազատ արձակման գործընթացը: Նախատեսվում է պատժից ազատել 500-600 մարդու, իսկ 900-1000-ի պատժաչափը կրճատել: Թե ինչպե՞ս կանդրադառնա համաներումը կալանավայրերի գերբեռնվածության և հանցագործությունների թվի նվազման վրա, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ այս գործընթացը կազմակերպելիս ևս կոռուպցիոն ռիսկերի դրսևորումներ կլինեն, բացառված չէ:
Yerkir.am-ի լրագրողն այս առնչությամբ հարց ուղղեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանին` ճշտելու` արդյո՞ք վերահսկվելու է, որպեսզի կեղծիքների միջոցով բանտերից ազատ չարձակվեն այն մարդիկ, որոնց վրա համաներում չի տարածվում:
«Օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության կամ հսկողության մեխանիզմներն, այսպես, թե այնպես, գործելու են: Բացառված է, փաստաթղթեր դասավորելով, համաներում ստանալը»,- ասաց նա և հավելեց, որ հստակ սահմանված է` համաներման ակտը որ դեպքում է կիրառելի, որ դեպքում` ոչ:
«Եթե պետք է փորձ արվի ամբողջ քրեական գործը փոխել, կամ եթե անձը մարդկության դեմ հանցագործություն է կատարել, այդ ամբողջը փոխել և համաներում կիրառել, անհնար է»,- ասաց նա:
Խորհրդականը բացառեց նաև այն դիտարկումը, թե ֆինանսական գործոնը կարող է իր դերակատարումն ունենալ և ամեն բան «կարգավորել»: