|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քրեական աշխարհում «Մըգստ» մականունով հայտնի Մհեր Պողոսյանի եւ Արտաշես Համբարձումյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված եւ Ուկրաինայում ապրող բիզնեսմեն Վարդան Գեւորգյանը, որին քրեական աշխարհում ճանաչում են Հայկո անունով, հունիսի 9-ին համաներմամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության` Վ. Գեւորգյանը 15. 02. 2007թ., ժամը 03:45-ի սահմաններում, Երեւանի Տերյան փողոցի 105/1 հասցեում գտնվող «Ռելաքս» դիսկո-ակումբի սրահում վիճաբանել էր Մհեր Պողոսյանի եւ Արտաշես Համբարձումյանի հետ: Վեճի եւ քաշքշոցի ընթացքում Վարդան Գեւորգյանն իր մոտ օրինական հիմքերով գտնվող «Վիկինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոցներ է արձակել Մհեր Պողոսյանի եւ Արտաշես Համբարձումյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանների` գլխի եւ կրծքավանդակի շրջանի ուղղությամբ եւ զրկել նրանց կյանքից:
Վարդան Հակոբյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել երկու եւ ավելի անձանց հանրորեն վտանգավոր եղանակով սպանելու համար, այնուհետեւ մեղադրանքը վերաորակվել էր որպես անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանություն: