կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 18:40
Իրավական

Համաներմամբ ազատ արձակված 646 դատապարտյալներից 81-ը կրկին կատարել է նոր հանցագործություն

Համաներմամբ ազատ արձակված 646 դատապարտյալներից 81-ը կրկին կատարել է նոր հանցագործություն

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը:

 ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2019 թվականի մայիսի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասինթե համաներմամբ պատժի հետագա կրումից քանի անձ է ազատվել և նրացից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել:

 ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել ենոր 2019 թվականի ապրիլի 30-ի դրությամբ համաներմամբ պատժի հետագա կրումից ազատվել է 641 անձՍակայն տեղեկություններ չի փոխանցել այն մասին,  թե նրանցից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել՝ հիմնավորելովոր նախարարությունը նման հաշվառում չի վարում:

 Հաշվի առնելով այն հանգամանքըոր ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական քաղաքականություն մշակող մարմինն էև  նախարարության կողմից նշված հարցի վերաբերյալ հաշվառմանիրականացումը կարևոր նշանակություն ունի՝ ճիշտ քաղաքականություն վարելու տեսանկյունից, Դիտորդների խումբը նախարարությանը առաջարկել է քննարկել պատժի հետագա կրումից ազատված անձանց կողմից կրկին հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության հաշվառման նպատակահարմարությունըինչը նախարարության կողմից ընդունվել է ի գիտություն:

 Այնուհետև Դիտորդների խումբը նույն հարցմամբ 2019 թվականի մայիսի 17-ին դիմել է ՀՀ ոստիկանությանը և դատախազությանը:ՀՀ ոստիկանության շտաբից պատասխանել ենոր 2019 թվականի մայիսի 22-ի դրությամբ համաներմամբ ազատված 80անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ:

 Իսկ գլխավոր դատախազության կողմից 2019 թվականի հունիսի 6-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Նօրենքի կիրառմամբ մայիսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 646դատապարտյալորոնցից  81-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:

 Նույն oրենքի կիրառմամբ՝ մայիսի 17-ի դրությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կալանավորված 3 մեղադրյալինկատմամբորոնցից 2-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ