Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր առավոտյան Էդիկ Բարսեղյանը խորհրդակցություն է հրավիրել փոխմարզպետների, մարզպետարանի բաժինների եւ վարչությունների պետերի հետ ու ասել, որ հրաժարական է ներկայացրել: Մարզպետի պատճառաբանմամբ՝ ինքն արդեն մեծահասակ է այդ պաշտոնի համար: