Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախորդ օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում հագած-կապած կանգնած էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը. գրում է «Հրապարակ»-ը:
«Էդ ո՞ւր էդպես` առանց Սուրիկ»,- «Հրապարակ»-ի լրագրողը հարցնում է նրան: Ճի՞շտ է, որ բոլոր մարզպետներով միաբերան գնացել, մարդկայնորեն աջակցել եք Սյունիքի մարզպետին: «Հա, բա ո՞նց, բա իհարկե. մարդու տան վրա զինված հարձակում էր եղել, որ քո տան վրա զինված հարձակում լինի, ի՞նչ կանեիր: Սուրիկը հացով մարդ էր, շնորհքով մարզպետ էր»: Էս կողմերո՞ւմ եք ապրում: «Հա, հենա` էս ինը հարկանի շենքի երկրորդ հարկում»: Փաստորեն, Ձեր տան վրա դժվար թե զինված հարձակում լինի, բոլորը ինը հարկանիներ են էստեղ, ձենը կլսվի:
Իսկ ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների մեջ Դուք էլ կաք: «Փողոցային զրույցներ են, միք հավատացեք»: Լսել ենք, որ Ձեզ էլ են հանելու: «Մի էսքա՜ն էլ մտածում չեմ այդ մասին,- մատներն իրար շփելով՝ ասաց նա և շարունակեց:- Ի՞նչ ունեմ կորցնելու, հետա` երկրորդ հարկում տունս ա, ուրիշ բան չունեմ»: Ի՜նչ եք ասում` սեփական տուն-բան, ոչինչ չունե՞ք: «Չունեմ»: Տես, է, էդպես եք արել, որ հայտարարագիրը մաքո՞ւր լինի:
«Ես որ գործից դուրս գամ, ձեր` լրագրողներիդ պատճառով ու դարդից եմ դուրս գալու»,- հիասթափված ասել է նա ու շատ արագ նստել «ջիպը»: Դե լավ, է` հրեն գոնե «ջիպ» ունեք:
«Սա ծառայողական ավտո է, բոլոր մարզպետներին պետությունն է տվել... քշի, քշի, քշի՝ ըստեղից գնանք»,- հաճույքով մեր զրույցն ունկնդրող վարորդին ապսպրեց Բարսեղյանը: