|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ: Ստուգումների արդյունքները բավականին սկանդալային էին: Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորված էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Զոնիկ Աբրահամյանը:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ֆիննախի համապատասխան տեսչությունը տնետուն ընկած փորձել է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել: Մարզպետն էլ անորոշության այս փուլում թերևս ամենալավ լուծումն է գտել՝ առայժմ լինել արձակուրդում, մինչև իր հարցերը լուծի: