Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-09-09 22:26
Հասարակություն

Արարատի մարզպետը հրաժարական է տվել. ստրատեգիական տարածքներ են պատրաստվում զիջել. Գ. Սրապիոնյան

Արարատի մարզպետը հրաժարական է տվել.  ստրատեգիական տարածքներ են պատրաստվում զիջել. Գ. Սրապիոնյան
Հեռուստամեկնաբան Գոհար Սրապիոնյանը գրում է.
 
«Արարատի մարզպետը հրաժարական է տվել, տարբեր աղբյուրներ հավաստում են, որ ստրատեգիական տարածքներ են պատրաստվում զիջել. արարատցին գնացել ճանապարհ է փակել՝ խաղողի մթերման հետ կապված (ստամոքսի հարցեր):
 
Որ էդ խաղողի դաշտերը շուտով թուրքին են մնալու, դա էլ չեն ֆայմում:
 
Հիմա ասեք՝ սենց ցեղատեսակին, որի հատուկենտ ներկայացուցիչներ են ազգի բնորոշ վարքագիծ դրսևորում, հասնում է՞ պետականություն:
 
Մի ցեղատեսակի, որ երկիր, անվտանգություն, սահմաններ աչքի լույսի պես պահող ղեկավար-առաջնորդների արածն ուրացավ ու իր «աբիժնիկության» վրեժը երկիր պահածներից հանեց, ի՞նչ իրավունք ունի դրոշ ու զինանշան, օրհներգ ու սուբյեկտայնություն վայելելու:
 
Դե, որ էդքան ստամոքսի ստրուկ եք, գնացեք թուրքի տաջիկ դարձեք»: