|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող դատախազ Մուամմեր Աքքաշը հայտնել է, որ գործով կասկածյալ Էրհան Թունջելը դեռեւս հունիսին կանչվել էր վկայություն տալու եւ չէր եկել: Թուրքական Demokrathaber.net-ը գրում է, որ անվտանգության աշխատակիցները պարզապես չէին գտել «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողին: Արդեն 14 օր է՝ ոչ ոք չգիտի, թե ուր է անհետացել Թունջելը: Ավելի վաղ` նրան թուրքական դատարանը արդարացրել եւ ազատ էր արձակել: