|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած դաժան սպանությունը կատարելու կասկածանքով Բավրա անցակետից ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գագիկ Ղ.-ն: Yerkir.am-ի տեղեկություններով ՝ հայտնաբերվելու պահին քաղաքացին եղել է ոգելիչ խմիչքի ազդեցության տակ:
Մեր տեղեկություններով՝ կասկածյալը երկու անչափահաս երեխաների հայր է, մի քանի ամիս է, ինչ վերադարձել է ՌԴ-ից` սպասարկման ոլորտի բիզնեսով էր զբաղվում:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տարիներ առաջ Գագիկը կոնֆլիկտ է ունեցել Վաղարշակի դուստրերի հետ, որին միջամտել է հայրը: Ասում են, իբրև թե տղամարդիկ այն աստիճանի են վիճաբանել, որ Գագիկը սպառնացել է, թե Երևանում որտեղ տեսնի՝ հաշվեհարդար կտեսնի հետը:
Մեր տեղեկություններով` սպանված Վաղարշակ Ասոյանն արծաթագործ էր: Նա առողջական խնդիրներ ուներ. տևական ժամանակ բուժում էր ստացել Գերմանիայում: Նրա դեմ տարիներ առաջ էլ մահափորձ էին կատարել:
Թե ի՞նչն է եղել սպանության դրդապատճառը, և արդյո՞ք հենց ձերբակալված անձն է կատարել այն, կպարզի քննությունը:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) եւ 235 (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) հոդվածների հատկանիշներով: