|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ոստիկանությունը ձերբակալել է ավտոկայանատեղիում մոսկվացու սպանության մեջ կասկածվողին, հայտնում է մայրաքաղաքի դատախազությունը։
«Առաջիկայում դատարանը դատախազի մասնակցությամբ կքննի կասկածյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը»,- հավելել են դատախազությունից։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի 21-ամյա մի քաղաքացի Լյուբլինո թաղամասի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին մեքենա է կայանել։ Սա դժգոհություն է առաջացրել 24-ամյա մոսկվացու մոտ, ով նկատողություն է արել վարորդին։ 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծել, ապա դանակով հարվածել։ Ստացած վնասվածքներից տուժածը հիվանդանոցում մահացել է, իսկ հանցագործը դիմել է փախուստի։
Մայրաքաղաքի դատախազությունը հայտնել է երկու մեքենաների հայտնաբերման մասին, որոնցում թաքնված է եղել հանցագործը։