| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյան վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործից հետո: Նա, դեռ նախաքննությունը չավարտված, փորձաքննությունների նախնական փուլում, երբ դեռ ոչինչ պարզ չէր, ըստ էության, արեց կողմնակալ հայտարարություններ` ի նպաստ Սուրեն Խաչատրյանի որդու: Դա քննադատությունների արժանացավ, մամուլում անգամ հրապարկումներ եղան, որ Կոստանյանը 4 մլն դոլար կաշառք է վերցրել Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելու համար: Ոմանք էլ այսօր անգամ պնդում են, որ Խաչատրյանի որդուն արդարացնելը Կոստանյանի համար փորձություն էր գլխավոր դատախազ նշանակվելուց առաջ:
Սուրեն Խաչատրյանի որդու հետ կապված հարցը, նաեւ` Կոստանյանի հայտարարությունները, պարզվում է, ՀԱԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ չեն քննարկվել: Ավելին` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղյակ էլ չէ, թե ինչ հայտարարություններ է արել Կոստանյանը` կապված վերոհիշյալ գործի հետ: Թե ինչո՞ւ հարցը չի քննարկվել, Զուրաբյանը ուշագրավ պատասխան տվեց. «Որովհետեւ մենք ունեինք շատ ավելի առաջնային հարցեր, որոնց մասին արդեն ասացի»:
Դիտարկմանն էլ, թե արդյո՞ք Սուրեն Խաչատրյանի որդու գործը կապ ուներ Կոստանյանի` դատախազ նշանակվելու հետ, նա պատասխանեց, որ ենթադրություններով չի ցանկանում առաջնորդվել:
Ի դեպ, Զուրաբյանը նշեց նաեւ, որ «Կոստանյանը բոլոր առումներով, իր որակներով ավելի ընդունելի է, քան Աղվան Հովսեփյանը»: «Գրագետ է, արտասահմանում է սովորել, ունի բավականին լուրջ կրթություն եւ փորձ»,- Կոստանյանի առավելությունները թվարկեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը եւ հավելեց, որ Աղվան Հովսեփյանը ունի ցածր իրավաբանական գիտելիքներ, դարձել է օլիգարխ, ընկղմված է կոռուպցիայի մեջ, իր կողմից թեկնածուներ է առաջադրել խորհրդարանում: «Աղվան Հովսեփյանի մեղքերը շատ, շատ, շատ են»,- հայտարարեց Զուրաբյանը: