Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վաղը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Ալումյանը առաջին ատյանի դատարանում բողոքարկել էր քննիչի երեք որոշումները, որոնցով ինքնապաշտպանության հիմքով դադարեցվել էր քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկանապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ, սակայն դատարանը բողոքի քննությունը կասեցրել էր:
Այսօր Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ օրենքով նախատեսված է կասեցնել միայն գործի քննությունը, իսկ բողոքը կասեցնելու վերաբերյալ ոչինչ չկա: Նա նշեց, որ եթե Վերաքննիչը չբավարարի իր բողոքը, իրենք ներպետական բոլոր ատյաններն անցնելուց հետո կդիմեն Եվրադատարան: Ալումյանը նաև հայտնեց, որ իրենք, Բուդաղյանների գործի հետ կապված, անսպասելի քայլեր են նախատեսել, որոնք առաջիկայում կիրականացնեն: «Մենք ամեն ինչ կանենք, որ գործը հասնի դատարան, որ հանրությունն, ի վերջո, տեղեկանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել Գորիսում»,- ասաց նա: