|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Բուդաղյանների գործը դատական քննության փուլում է, եւ հիմա դատարանի որոշման ակնկալիքով բոլորս էլ սպասում ենք»,- լրագրողներին այսօր կառավարությունում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` պատասխանելով Բուդաղյանների գործի ընթացքի վերաբերյալ հարցերին:
Գլխավոր դատախազը նշեց, թե իրենք իրենց դիրքորոշումն այդ գործի առնչությամբ արդեն հայտնել են, համապատասխանաբար` այդ որոշումների օրինականությունը ստուգելու եղանակով, եւ հիմա այդ որոշումների օրինականությունը վիճարկվում է դատական կարգով: Դատարանի որոշումից հետո, ըստ Կոստանյանի, նոր միայն հնարավորություն կլինի այլ իրավական ընթացակարգերի մասին խոսելու:
Լրագրողների դիտարկմանը, թե մամուլում շրջանառվեցին խոսակցություններ, որ Գեւորգ Կոստանյանի` գլխավոր դատախազ նշանակվելու հանգամանքը կապված էր հենց այդ գործի հետ, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես անհեթեթությունները երբեք չեմ մեկնաբանում»: