| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թե ինչու է գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանը ընտրել Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, ինքը` Գեւորգ Կոստանյանը, չգիտի:
Այսօր ԱԺ-ում լրագրողները Կոստանյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է` գլխավոր դատախազի պաշտոնը փոխհատուցումն է Սուրեն Խաչատրյանի որդու ազատ արձակման դիմաց: «Եթե որեւէ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելն այս եղանակով պետք է խրախուսվի, կարող եք այդպես համարել: Համենայն դեպս, ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունը եւ կատարելու եմ»:
Yerkir.am-ի թղթակցի դիտարկմանը, որ, դեռ նախաքննությունը չավարտված, կողմնակալ հայտարարություններ էր անում, եւ արդեն այդ ժամանակ հստակ էր, թե ինչ հանգուցալուծում է ստանալու Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործը, Կոստանյանը պատասխանեց. «Այդ ժամանակ անգամ ինձ համար հստակ չէր, թե խնդիրն ինչպիսի հանգուցալուծում է ստանալու, Ձեզ համար ինչպե՞ս կարող էր հստակ լինել: Շատ պարզ պատճառով հայտարարվեց, որ Սուրեն Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում, եւ այդ հայտարարությունը չէր կարող իմ կողմից դիտվել որպես ուղղորդում: Փորձաքննության եզրակացությունը եւ տեսաձայնագրությունը դա ընդամենը ապացույցներից մենէ, քրեական դատավարության մեջ բազմաթիվ ապացույցներ կան: Ես այդ հարցազրույցը տվել եմ մի քանի օր անց, իսկ այդ բոլոր օրերի ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, որոնք արձանագրում էին փաստը, որ Սուրեն Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել»: