Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ո՞ր դատավորին տրամադրել ոստիկանների հսկող խումբ, որին ոչ: Ինչպե՞ս որոշել՝ որ դատավորին են շատ ճնշել, որին քիչ: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը մերժած դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողները` Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:
Ոստիկանությունը, սակայն, ինչպես armlur.am-ն է տեղեկացնում, Դատական դեպարտամենտի դիմումով Դանիբեկյանի անվտանգությունը ապահովելու համար ոստիկանության աշխատակիցներ է տրամադրել:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սա հարցի իրավիճակային լուծում է համարել: Ասել է. «Իշխանությունն է՛լ, ընդդիմադիր ուժերի ղեկավարներն է՛լ պետք է ասեն՝ հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ` անկախ այն բանից` դատավորի կայացրած ակտը ձեր դուրը եկել է, թե ոչ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի»: Այդ երկու անձը, ըստ Վարդազարյանի, այնքան են մոտեցել դատավորին, որ կարելի է խոսել դատավորի վրա ճնշման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։