|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով ոչ թե պարտվեց Շուշին, այլ Շուշին հանձնեցին թշնամուն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։
«Պաշտպանության նախարարն իր հարցազրույցում ասում է, որ կանոնավոր չէին կարողանում կառավարել բանակը․ ճիշտ է ասում՝ բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից որ մենք արդեն դուրս էինք եկել, էդ մոբ ռեսուրսը տանում էին անտառ, ասում՝ ձեզնից մեկը հրամանատարն է ու թողնում, գնում էին։ Սա պատերազմ չէր, սա սպանդանոց էր՝ մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին․ ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկություն է արել պատերազմը կանգնեցնել, չեն համաձայնել։
«4-րդ օրը շտաբի պետը և Արցախի ղեկավարությունը առաջարկում էին պատերազմը կանգնեցնել, գնալ զիջումների, բայց դադարեցնել պատերազմը, չհամաձայնեցին»,-հիշեցրեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․