կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-24 09:35
Քաղաքական

Ռուսաստանի հետ կարեւոր համաձայնագիր է վավերացնելու. ՛՛Հրապարակ՛՛

Ռուսաստանի հետ կարեւոր համաձայնագիր է վավերացնելու. ՛՛Հրապարակ՛՛

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների՝ առաջիկայում ԱԺ-ն Ռուսաստանի հետ մի կարեւոր համաձայնագիր է վավերացնելու, որով նախատեսվում է Ռուսաստանի ռազմական գործարաններից ուղիղ գնումներ կատարել: Հայաստանը միակ երկիրը կլինի, որը Ռուսաստանի հետ նման պայմանագիր կունենա. Բելառուսի հետ նույնպես համանման պայմանագիր կա, սակայն՝ որոշ վերապահումներով, ինչը Հայաստանի դեպքում բացակայում է:

 

Այլ երկրների հետ քաղաքական-ռազմական պայմանագրերն ու համաձայնագրերն «ուղիղ» գծով պառլամենտ չեն մտնում, դրանք նախ անցնում են Սահմանադրական դատարանով, վերջինիս համապատասխանությունը մայր օրենքի հետ «ստուգելուց» հետո նոր մտնում են պառլամենտ, ընդ որում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով' եզրակացության համար, որից հետո նոր լիագումար նիստի օրակարգ:

 

Ի դեպ, նման պայմանագիր-համաձայնագրերը մեխանիկորեն մտնում են ԱԺ եւ մեծ, եւ փոքր օրակարգեր, այսինքն' քննարկվում եւ քվեարկվում են արագ ռեժիմով: Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին, որը լավագույն դեպքում պառլամենտ կհասնի մեկ- մեկուկես  տարուց ոչ շուտ:

 

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: