կարևոր
9625 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-18 15:35
Իրավական

Անչափահասի բռնության դեպքը ակտիվացրեց Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ջատագովներին

Անչափահաս երեխային բռնության ենթարկելու տեսանյութը հիմք դարձավ, որ Ստամբուլյան խայտառակ կոնվենցիայի վավաերացուման հարցը գա առաջին պլան։ Ստամուլյան կոնվենցիայի վավերացման համար ակտիվ պայքարող Լյուսի Քոչարյանն, օրինակ, համացանցում բռնության տեսանյութից հետո կրկին ակտիվացրեց թեման։ Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ Լյուսիին գցել են այս ճակատ, որ օգտվելով այս սարսափելի դեպքից Ստամբուլյան կոնվենցիան մտցնի օրակարգ։ «Եթե սկսեն առաջ բրդել Ստամբուլյան կոնվենցիան, կնշանակի, որ այս ամենը պատահական չէր»,-ընդգծում է մեդիափորձագետը։

Նրա համար անհասկանալի է՝ ինչու՞ են տեսանյութից հետո ոգևորվել այդ կոնվենցիայի լոբբինգով զբաղվող անձինք, ինչու՞ է ձմռանը նկարահանված տեսանյութը հենց հիմա հայտնվել համացանցում, ո՞վ է տարածել այն։ Ինչպե՞ս է ստացվում, որ իրավապահ համակարգը մինչ այս պահը տեղյակ չէ  այդ ընտանիքում տեղի ունեցող բռնության դեպքերից, հատկապես, երբ ընտանիքի հայրը անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով արդեն դատապարտված է ազատազրկման։ Տիգրան Քոչարյանը համոզված է՝ չէին կարող «գյուղի բիբիսիներն» ու շրջապատն այդ մասին տեղյակ չլինել։ «Բոլոր նորմալ երկրներում ոստիկանությունն այդ տիպի մարդկանցից ու ընտանիքներից տեղյակ է լինում և հետեւում է»,-շեշտում է նա։

Հիշեցնենք, Համացանցում կայծակնային արագությամբ տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան: 

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։

Մամուլում տարածված տեղեկության համաձայն, կինը հարցաքննության ընթացքում իր կատարած արարքը բացատրել է հետևյալ կերպ, որ դա արել է գումարի դիմաց, այսինքն՝ նկարահանել է ինչ-որ մեկի համար, ով պատրաստ է եղել նման տեսանյութի համար գումար վճարել։ Կինը նաև ասել է, որ այդ անձին չի ճանաչում։