Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական նիստում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծի հիմնական զեկուցող` ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011 թվականին ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց քաղաքացիության պետության սովորական վավերական անձնագրերով մուտք գործելու, դուրս գալու, տարանցելու կողմի տարածքումառանց մուտքի արտոնագրի պահանջի և մնալու այնտեղ առավելագույնը 90 օր:
«Այս համաձայնագրով, փաստացի, փոխադարձաբար, վերացվել է վիզայի ռեժիմի անհրաժեշտությունը, ինչը մի կողմից խթանում է զբոսաշրջային հոսքերի ավելացումը, նպաստում բարեկամ պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացմանը, սակայն, միևնույն ժամանակ, առանց կարգավորման է թողնում կողմերի քաղաքացիների կողմերի պետությունների տարածքում գտնվելու ընթացքում որևէ բնույթի գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավոր կլիներ վիզայի ռեժիմի պարագայում»,-նշեց նա, հավելելով, որ ոլորտի բացը լրացնելու նպատակով է Հայաստանի և Արգենտինայի կառավարությունների միջև ստորագրվել արձակուրդի և աշխատանքի մասին համաձայնագիրը:
Հավելենք, որ արձակուրդի և աշխատանքի վավերական մուտքի արտոնագիր ունեցող անձինք իրավունք կունենան աշխատելու իրենց այցելության 12 ամիսներից 6 ամսվա ընթացքում: