Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան առաջիկայում կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության մասին: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:
«Մենք կառուցում ենք երկկողմ և բազմաթիվ հարաբերություններ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց համարում ենք մեր նպատակներին համապատասխան: Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմաններով, մենք նախատեսում ենք ստորագրել համաձայնագրեր մոտ ապագայում»,- ընդգծել է Յըլդըրըմը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Տիեզերքի ուսումնասիրությունը շատ բարդ և թանկ աշխատանք է, որը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ, ուստի միջազգային համագործակցությունը շատ կարևոր դեր ունի այս ոլորտում: Միջազգային մակարդակում մեր նպատակն է ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել տարածաշրջանային գործընկերների, մեր հարևանների հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք մեծ հնարավորություններ ունենք տիեզերական գործունեության շատ ոլորտներում: Ենթադրում ենք, որ շատ ավելի արագ կարող ենք առաջ շարժվել, եթե կարողանանք ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել` հիմնված փոխշահավետ համագործակցության սկզբունքի վրա»,- ասել է նա:
Փետրվարի 10-ին «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ Ռուսաստանը և Թուրքիան ակտիվորեն աշխատում են տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման երկկողմ միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Բացի այդ՝ «Ռոսկոսմոս»-ը Թուրքիայից ակնկալում է տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության հատուկ առաջարկներ, այդ թվում՝ իրենց տիեզերագնացին տիեզերք ուղարկելու շրջանակներում: