Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ն քննարկում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը: Նիստին մասնակցում է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հիմնական զեկուցող` ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց ամփոփ նկարագիրը: Նա ընդգծեց, որ համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական ու տնտեսական հարաբերությունները: Ըստ Նազարյանի՝ համաձայնագրի կառուցվածքը, քաղաքական հարցերը փաստաթղթի նախաբանում են, որոնք վերաբերում են քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, հավասար գործընկերության վրա հիմնված կանոնավոր համագործակցության խթանմանը: Նա նշեց, որ անդրադարձ է կատարվում միջազգային անվտանգության հարցերին:
«Առանձնահատուկ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրի խաղաղ ու համապարփակ կարգավորմանը: Կարևոր է, որ համաձայնագիրը հաստատում է ԵՄ-ի հայտարարված հանձնառությունը՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես` ուժի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա»,- ասաց փոխնախարարը:
Նազարյանը նշեց, որ համաձայնագրում խոսվում է ԵՄ ընդհանուր սկզբունքների մասին: Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքը: