|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս ըմբիշ Նիկիտա Մելնիկովը այդքան էլ ուրախ չէ իր տարած հաղթանակով: Այդ մասին նորընծա չեմպիոնն ասել է ռուսական Р-Спорт-ի հետ զրույցում:
«Ես մի քիչ տխուր եմ: Ոսկե մեդալի ուրախությունը նվազում է, քանի որ եզրափակիչում չկարողացա մրցակցիս նկատմամբ մեծ առավելության հասնել: Ցանկանում էի աշխարհի առաջնության եզրափակիչում ավելի դիտարժան և փայլուն հաղթանակ տոնել: Նախքան եզրափակիչը մտադիր էի հենց այդպիսի գոտեմարտ անցկացնել՝ ցույց տալով իմ հնարավորությունները: Սակայն դա ինձ չհաջողվեց: Ստացվեց, որ երկուսս հավասար գոտեմարտ անցկացրինք, սակայն ինձ շնորհեցին հաղթանակը, քանի որ ավելի դիտարժան գործողություն էի արել»,- ասել է Մելնիկովը: