Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը զրուցել է Կորյուն Նահապետյանի հետ, ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքներում, հավաքել է ընդամենը 1000 ձայն, բայց, քանի որ նույն ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուները միասին 60 հազարից ավելի ձայն են ապահովել կուսակցության համար, ապա ընտրատարածքից երեք պատգամավոր է գործուղվել խորհրդարան: Ամենաշատ ձայն ստացել է Սամվել Ալեքսանյանը՝ 42 հազարից ավելի: Կորյուն Նահապետյանը, կարելի է ասել, մանդատի համար պարտական է իր բարեկամ Ալեքսանյանին: Այս և այլ հարցերի մասին զրուցեցինք ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ
-Արդյո՞ք ընդհանուր ցուցակին են ձայն տվել, չե՞ք կարծում, որ եթե Ալեքսանյանը չհայտնվեր նույն ցուցակում, որտեղ Դուք էիք, և ընտրություններում գործի չդներ իր ռեսուրսները, Դուք չէիք հայտնվի խորհրդարանում:
-Ես Ձեզ կարող եմ վստահեցնել մեկ այլ բան, որ իմ գործընկերների ստացած այդ բարձր ցուցանիշի թվաքանակի հարցում չեմ ուզում բացառել նաև իմ դերակատարությունը:
-Այսինքն՝ Ձեր շնորհի՞վ է, որ Ալեքսանյանին այդքան մարդ ձայն է տվել:
-Այո, ինչո՞ւ ոչ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում