|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Գյումրու ավագանին հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը տալու մասին որոշումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավագանին նաև որոշել է 2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգև հատկացնել` այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացնելով 11 միլիոն 700 հազար դրամ գումար: