կարևոր
241 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-08 15:45
Սպորտ

Ամերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին

Ամերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին

Ամերիկահայ հայտնի ու վաստակավոր նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանին։

Ինչպես հայտնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից, առաջին ստեղծագործությունը նվիրված է Արթուր Ալեքսանյանին՝ հայ ժողովրդի նշանավոր մարզիկին և օլիմպիական չեմպիոնին։

Այն ներկայացնում է ոչ միայն մարզական հաղթանակը, այլև տարիների աշխատանքի, կամքի ուժի, կարգապահության և տոկունության միջոցով ձեռք բերված փառքը։