|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ռոսսելխոզնադոր»-ի աշխատակիցները հայտնել են 19 տոննա խնձոր Թուրքիա վերադարձնելու մասին: Թուրքիայից Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի համար ուղարկված խնձորը ապրանքի չափորոշիչները ցույց տվող տվյալների բացակայության պատճառով չեն թույլատրել անցկացնել մաքսակետով:
T24.com.tr կայքը, հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին, նշում է, որ Բագրատիոնովսկի մաքսակետի մշակաբույսերի անվտանգության վերահսկողության կետում հետազոտությունը ցույց է տվել, որ թուրքական ապրանքների` մշակաբույսերի չափորոշիչներին համապատասխանելու մասին փաստաթղթերը ժամկետանց են: