|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բաղկացած կլինի առանձին բաժիններից, ինչի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել իրենց նախընտրած լուծումներն ու համակարգերը և խնայել ժամանակ:
Առաջին հարկում շուրջ 40 ընկերությունների կողմից ներկայացված կլինեն միայն ինժեներական լուծումները: Երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները։
Երրորդ հարկը կզբաղեցնեն նորաստեղծ ընկերությունները, ռազմաարդյունաբերության համալիրի համար աշխատող ընկերությունները, ինչպես նաև 2 առանձին սրահներում կանցկացվեն «ԴիջիԼայֆ» սեմինարներ: Բացի այդ, երրորդ հարկում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները:
«ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: