Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես» ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն երկու օր` հունիսի 21-22-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
«ԴիջիԹեք Բիզնես» ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն:
«ԴիջիԹեք Բիզնես» ֆորում 2013-ում ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումները կներկայացնեն կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից: