Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առեւանգման համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ՓԲԸ-ի տնօրենը, Ա.Գյուրջյանը եւ ևս երկու անձ, նախնական համաձայնության գալով, 2015թ. մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ.Աղաջանյանին։
Նրան, Գ.Արծրունի փողոցից բռնություն գործադրելով նստեցրել են ՓԲԸ-ի տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առեւանգմանը մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։