| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-09-05 12:11
            12 տարի առաջ - 2013-09-05 12:11  
         
                
            
Այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ կկայանա 6-րդ միջազգային տեխնոլոգիական ԱրմԹեք համաժողովը: Այն կտևի 1 օր` հոկտեմբերի 4-ին, և կանցկացվի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակիցների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի բաձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:
ԱրմԹեք Համաժողովը տալիս է աննախադեպ հնարավորություն հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի: Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որին հաջորդել են համաժողովներ Երևանում 2008-ին և 2011-ին և Սիլիկոնյան հովտում ՝ 2009-ին և 2012-ին:
Տեղեկացնենք նաև, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող DigiTec Expo 2013 միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 4-6, «Երևան Էքսպո» կենտրոնում:
Ե՛վ ԴիջիԹեք ցուցահանդեսը, և՛ ԱրմԹեք համաժողովը անց են կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: