Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 15:09
Քաղաքական

Ի՞նչ ա, պետք ա՞ նախագահն ամեն միտինգավորի աչոտ տա՞ր. Շմայս

Ի՞նչ ա, պետք ա՞ նախագահն ամեն միտինգավորի աչոտ տա՞ր. Շմայս

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) չի հասկանում, թե ինչու են մարդիկ բողոքում Մաքսային միությանն անդամակցելու` Սերժ Սարգսյանի որոշման դեմ:

 

«Հարյուր տարի ա` ռուսի հետ ապրել ենք, ինչի՞ են բողոքում Մաքսային միության դեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում իր զարմանքն ու զայրույթը չթաքցրեց ՀՀԿ-ական պատգամավորը, հետո ինքն իր հարցին պատասխանեց. «Ի՞նչ ա` ուզում էին էթայինք, ճակատներիս թուրք կամ թուրքի լամուկ գրեինք, մտնեինք թուրքի տակը: Հարյուր տարի ա` ռուսի հետ ենք ապրել, բա էս Արցախյան պատերազմը ռուսը չօգներ, ինչո՞վ էինք հաղթելու: Ռուսից առանձնանալու ուրիշ ճամփա մենք ունե՞նք: Միանշանակ` ոչ: Ես շատ գերազանց եմ գնահատում այս կարգավիճակը»:

 

Մեր դիտարկմանը, թե բողոքողները պնդում են, որ, Մաքսային միություն մտնելով, մենք հայտնվում ենք Ռուսաստանի կրունկի տակ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ «ավելի լավ է ռուսի հետ լինենք ու մի աստիճան ցածր լինենք, քան թե թուրքի լամուկը դառնանք, այլ ճանապարհ չկա»:

 

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ այսօրվա բողոքողները «խելքի կգան», հետո չեն ասի` դեպի Եվրոպա գնանք: «Եվրոպան ի՞նչ ա տվել մեզ»,- հարցրեց պատգամավորը:

 

Դիտարկմանը, որ դժգոհություն է հարուցել նաեւ այն, որ նախագահն անակնկալ կերպով նման հայտարարություն արեց, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Անակնկալ չի, ինչ ա: Պետք ա նախագահն ամեն միտինգավորի աչո՞տ տար: Դա չի լինի: Նախագահն ունի թիմ, անվտանգություն խորհուրդ, կառավարություն, եւ ես վստահ եմ, որ այդ ամեն ինչը համատեղ որոշված` նոր գնացել ա»:

 

Հարցին, թե ստացվում է, օրինակ, ինքը տեղյա՞կ է եղել, պատգամավորը պատասխանեց, որ «ամեն գաղտնիք չէ, որ պետք է ասեն»:

 

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց նաեւ, որ Մաքսային միությանն անդամակցելու առաջին առավելությունն այն է, որ խուսափում ենք պատերազմից: «Կարեւորը այն է, որ եթե Արցախյան հարցը լուծում ունի, միանշանակ միակողմանի կլինի ու մեր օգտին: Եթե պատերազմ եղավ, ռուսն ինքնըստինքյան մեր կողմն ա ներքաշվելու, ի օգուտ մեզ ա գործելու, որովհետեւ մեր նեղ պահին իրանք հասել են: Վստահ եղեք, եթե ռուսը չհասնի, որեւէ Եվրոպա չի հասնի կյանքում: Եվրոպա, Եվրոպա…Առաջին անգամ տասը տարի առաջ եմ զգացել Եվրոպան ինչ բան ա»,- նշեց պատգամավորը: