|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Իմ խիղճը չի տանում` էս վիճակում Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):
Հարցին, թե` խիղճը չի տանում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը «8-9 օր սովա՞ծ է եւ դառնացա՞ծ աշխարհի վրա», ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց` ոչ: «Չէ էդ առումով չէ, ուղղակի ես միշտ իրան հագած-կապած, սիրուն վիճակում եմ տեսել, հիմա չեմ ուզում գնամ՝ էս վիճակում տեսնեմ»,- հստակեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դիտարկմանը, որ, մարդասիրական դրդապատճառներից ելնելով էլ, կարող է գնալ եւ անգամ «էդ վիճակում» տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, Առաքել Մովսիսյանը հայտարարեց, որ ինքը չի ասել, թե չի գնա: «Եթե էդ կողմը թեքվելու լինեմ, անպայման կմտնեմ: Ես գյուղում եմ ապրում, քաղաք չեմ գալիս, միայն աշխատանքային օրերին եմ գալիս»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ նշեց, որ «չի կարելի երկիրը տանել դեպի անդունդ, ինչը որ հիմա Րաֆֆի Հովհանիսյանն է փորձում անել»: