Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով ընդդիմության հանրահավաքների և Գագիկ Ծառուկյանի մասին, մասնավորապես` «համարո՞ւմ է, արդյոք, Գագիկ Ծառուկյանին ընդդիմություն» հարցին պատասխանեց. «Ինքն առաջուց էլ, միշտ էլ պետության համար ընդդիմություն ա եղել, և ես նորմալ եմ գնահատում դա: Ընդդիմությունը, եթե ինչ-որ մի բան տեսնում ա սխալ կամ ճիշտ, պետք ա իրանք էլ իրանց խոսքն ասեն: Բայց ձեր նման չեմ համարում ես թշնամիներ, որ ըտենց կոպիտ եք խոսում: Նրանք էլ մեր ժողովուրդներն են»:
Դիտարկմանը, որ երեք քաղաքական ուժերը իշխանափոխություն են պահանջում, Առաքել Մովսիսյանը հակադարձեց. «Ես չեմ լսել նման բան: Նույն Ծառուկյան Գագոն երբևիցե չի ասել՝ իշխանափոխություն»: