Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը չի հետևել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին և բռնություններին: Միևնույն ժամանակ, նա վստահություն հայտնեց, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը չէր կարող բռնություն կիրառելու հրահանգ տալ և լրագրողներ ծեծել:
«Ես չեմ տեսել, չեմ հավատում` Երանոսյան Լյովան տենց բան անի: Կարող ա` մի անհատ իրան լավ չի պահել, հակաօրինական բան ա արել, իսկ դուք ամբողջը վերագրում եք ժողովրդին: Կարող ա` մի հոգի ինադու սարքել ա, որ մասսաներին հանի»,- նշեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ցուցարարների շարքերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային, ովքեր սադրում էին, պատգամավորն արձագանքեց. «Բայց կարող ա` իրենք սարքած լինեն իրար մեջ, ոստիկան չլինեն, պրովոկացիա անեն, խի՞ դա հաշվի չեք առնում»:
Հարցին, թե պայքարին դե՞մ է, պատասխանեց. «Բոլորն էլ իրավունք ունեն պայքարելու: Ամեն մի հայ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու: Ես կողմ եմ: Բայց ի՞նչ գիտեք` ով է հարձակվել: Ի՞նչ գիտեք` ոստիկաններն են պրովոկացիա արել»:
Պատգամավորը անդրադարձավ նաև ջրցան մեքենաներ կիրառելուն` նշելով. «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ անենք»:
Հիշեցնենք, որ այս գիշեր Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած գործողությունների արդյունքում վիրավորվել են քաղաքացիներ և լրագրողներ: Իր պահվածքով աչքի է ընկել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: