կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 14:14
Քաղաքական

Մինչեւ արյանս վերջին կաթիլը կանգնելու եմ Սերժ Սարգսյանի կողքին. Շմայս

Մինչեւ արյանս վերջին կաթիլը կանգնելու եմ Սերժ Սարգսյանի կողքին. Շմայս

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը հայտարարություն է տարածել` ի պատասխան իր մասին «Ֆեյսբուք»-ում տարածված տեղեկատվության: Պատգամավորի հայտարարության մեջ ասվում է.

 

«Այսօր ֆեյսբուքյան օգտատեր՝ ոմն Հովհաննես Եսայան, իմ անվան հետ կապված իրականությանը չհամապատասխանող մի նյութ էր տարածել «Սերժ Սարգսյանը «վրաերթի» ենթարկեց Շմայսին» վերտառությամբ, որը համեմված էր վիրավորական արտահայտություններով: Նյութը տեղ էր գտել նաև որոշ լրատվական կայքերում:

 

Պարզաբանեմ, որ նկարագրած դեպքը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինձ պարզ է նաև, թե ովքեր են այս կարգի նյութերի պատվիրատուները և ինչ ճղճիմ նպատակ են հետապնդում: Այս լարված ու պայթյունավտանգ իրավիճակում միայն ադրբեջացու կաթ կերածները կփորձեն սեպ խրել ղարբաղյան պատերաղմի մարիտիկի ու ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի միջև:

 

Հայտարարում եմ, որ նրանց երազանքները չեն իրականանալու, ու ես ամուր կանգնած եմ Սերժ Սարգսյանի կողքին, իսկ այսուհետ ավելի լարված պայմանների սպասումով պայմանավորված՝ կանգելու եմ նրա կողքին մինչև արյանս վերջին կաթիլը:

 

Իսկ այն որակումները, որոնք այդ խեղճուկրակը հնչեցրել է իմ հասցեին, ես չեմ կարող իջնել նրա մակարդակին ու այդ կարգի պատասխան տալ: Իսկ եթե նման կերպ կփորձեն շարունակել՝ խաղալ իմ պատվի հետ, ապա պատասխան տալու ձևերն ու մեթոդները թողնում եմ իմ հայեցողությանը: Ինձ հետ կապվելը երբեք դժար չի եղել, որպեսզի պարզեին որևէ դեպքի իմ մասնակցության մասին, ու եթե դա չեն արել և դիմել են նման ստոր քայլի, ուրեմն արժանի են համարժեք պատասխանի»: