|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստան-Դանիա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը նշեց, որ Հայաստանի ընտրանին մեծ շանսեր ունի` խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու:
«Հայաստանի և Դանիայի հավաքականները վերջին խաղերում հաղթել են: Հույս ունեմ` վաղվա խաղում ոչ մի առտառոց բան չի լինի իմ թիմի հետ: Հունիսի 11-ի խաղը մեզ համար սեպտեմբերի 11-ի ողբերգության պես մի բան էր:
Վաղվա կազմը որոշելը բարդ էր, բայց արդեն կողմնորոշվել եմ: Վնասվածքներ չկան, բոլոր 24 ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում, սակայն մինչև վաղը դեռ ժամանակ կա, ամեն ինչ կարող է պատահել:
Մենք հետևել են Հայաստանի հավաքականին հենց սկզբից, լավ հասկանում ենք, որ նա երկրորդ տեղ դուրս գալու մեծ շանսեր ունի: Հարգում ենք մեր մրցակցին: Ուշադրություն չենք դարձնում Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողեն մեզ հետ խաղը, քանի որ ձեր թիմում շատ լավ փոխարինողներ կան:
Ինչ վերաբերում է թիմի սերնդափոխությանը` ես թիմը երիտասարդացնելու միտում չունեմ. տեսնում եմ լավ ֆուտբոլիստ է, հրավիրում եմ հավաքական»,- ասաց մարզիչը: