| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վահրամ Բալայանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Ստեփանակերտի 1/6 ընտրատեղամասում:
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով քարոզարշավը, Բալայանը նշեց, որ այն անցել է բավական կոռեկտ պայքարում: «ԼՂՀ ժողովուրդը պետական մտածողություն ունի, վստահ ենք, որ մեր հույսերը կարդարանան: Խոսելով ընտրությունների ընթացքի մասին՝ պետք է ասել, որ առանձին դեպքեր եղել են, սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են ընթանում: Եթե փորձենք մեկ բառով ամփոփել քարոզարշավի և ընտրությունների ընթացքը, կարող ենք ասել, որ ամեն ինչ անցավ խաղաղ մթնոլորտում»,- ասաց նա:
Բալայանն անդրադարձավ նաև ԱԺ ընտրություններից ՀՅԴ սպասելիքներին: «Ժողովրդի հետ հանդիպումները խոսում են այն մասին, որ մենք շանսեր ունենք խորհրդարանում առաջնային տեղ զբաղեցնելու համար: Վստահությունն առկա է: Մանավանդ` բակային հանդիպումների ժամանակ այդ ամենը պարզ է դարձել: Մենք տեսանք, որ ժողովուրդը մեզ հետ հույս է կապում»,- նշեց ՀՅԴ-ականը:
Նրա բնորոշմամբ՝ քաղաքական մեծամասնություն կազմելու պարագայում առաջիկա հինգ տարիների իրենց ծրագրերը, որոնք ժողովրդի շահերի պահպանմանն են ուղղված, կյանքի կկոչվեն:
Վահրամ Բալայանը նշեց նաև, որ այս ընտրությունները ԼՂՀ-ին հնարավորություն են տալիս ապացուցելու, որ պետականության ճանաչման հարցում Արցախն, իրոք, լուրջ քայլեր է անում: