Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկրում անպտղության ցուցանիշները պարբերաբար փոփոխվում են՝ կապված մարդկանց սոցիալական վիճակի հետ. աԱյսօր լրագրողներին ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Նրա խոսքով` մարդկանց՝ բժիշկի դիմելը կապված է կյանքի բարելավման հետ:
«Հենց դիմելիությունից կախված էլ՝ մենք անպտղության տարբեր ցուցանիշներ ենք ունենում. մեկ նվազում է, մեկ` աճում։ Այսինքն` մենք հստակ չենք կարող ասել, թե որքան է երկրում անպտղելիությունը, քանի որ հիմնականում հիմնվում ենք բժիշկներին դիմողների թվի վրա»,- ասաց բժիշկը։
Անդրադառնալով Հայաստանում անպտղելիության հիմնական պատճառներին՝ Գեորգի Պողոսյանը նշեց, որ դրանք պայմանավորված են ինֆեկցիոն հիվանդություններով, էնդոկրին խախտումներով, ի ծնե եղած ֆիզիոլոգիական արատներով։
«Նախկինում կանանց մոտ շատ էր փողային ստրուկտուրայով պայմանավորված անպտղությունը, հիմա շատ են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները։ Երբ մինչ ամուսնությունը զույգերը գալիս են ուղղակի ստուգվելու, շատ եմ ուրախանում, ես նույնիսկ թույլ չեմ տալիս, որ նրանք վճարեն, միայն թե այդ մշակույթը տարածվի։ Հենց այսպես միայն կարելի է շատ հիվանդություններ կանխել և թույլ չտալ, որ մեկը մյուսին վարակի»,- ասաց նա` հավելելով, որ անպտղության 55%-ը հիմնականում կանանց մոտ է հանդիպում, 45% դեպքերում՝ տղամարդկանց։
«Անպտղությունը մեծ մասամբ հանդիպում է 25-40 տարեկան կանանց տարիքային խմբում։ Հայաստանում կիրառվում են անպտղության բուժման այն բոլոր մեթոդները, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում, բացառությամբ մի քանի չափազանց թանկարժեք մեթոդների, որոնց հնարավորությունը Հայաստանում չկա»,- ասաց բժիշկը։