|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը, Facebook-ի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնին մասնակցում է 12 երկրի հավաքական՝ Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա, ավելի քան 20 երկիր մասնակցում է դիտորդի կարգավիճակով: