Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության խորհրդի կողմից ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալլետտային ներկայացված` նրա պաշտոնից հրաժարվելու իրավական ակտը վերջինս ստորագրել է գիտակցությամբ, առանց որևէ սպառնալիքի և ճնշումների. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Սեդրակ Ասատրյանը` ի պատասխան մամուլում հայտնված` ընկերության հեղինակությունը վարկաբեկող մի շարք հրապարակումների:
Իրավաբանի խոսքերով` լրագրողները տուրք էին տվել Ֆալետտայի այն անհիմն բողոքներին, որոնց համաձայն իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու իրավունք ունի միայն կանադական ընկերության մայր մասնաճյուղի ղեկավարը: «Սակայն, ըստ ընկերության կանոնադրության, այդ լիազորությունը պատկանում է խորհրդին»,-ասաց Սեդրակ Ասատրյանը:
Ըստ իրավաբանի` ընկերության կողմից նախկին տնօրենին նման պահանջ է ներկայացվել` նրա կողմից բազում չարաշահումների պատճառով և հատկապես` ընկերության աշխատողների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու համար:
«Ընկերության աշխատողների իրավունքները, մեղմ ասած, բռնաբարվել են»,-հայտարարեց իրավաբանը: Նա հայտնեց նաև, որ Ռոբերտ ֆալետտայի ստորագրությամբ հաստատվել է էլեկտրաշոկերի ձեռքբերման որոշումը, որը պիտի կիրառվեր ընկերության աշխատակիցների նկատմամբ, սակայն, ինչպես շեշտեց բանախոսը, էլեկտրաշոկերի կիրառման դեպքեր չեն եղել:
Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ Մայինգ Քամփնի» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան, անօրինական համարելով իր հեռացումը, դատական գործ էր հարուցել ընկերության դեմ` աշխատանքային պարտականությունների կատարումը թույլատրելու, կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները չդադարեցված համարելու և ընկերությունից 70.172.874 ՀՀ դրամ աշխատավարձի բռնագանձումը շարունակելու և 32.256.000 ՀՀ դրամ պարգևատրման գումար բռնագանձելու հայցով, որը, սակայն, չէր բավարարվել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: