|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ֆրանսիական երեք իրավապաշտպան կազմակերպություն հայց են ներկայացրել դատարան` նշելով, որ Samsung ընկերությունը ոտնահարում է իր աշխատակիցների իրավունքները:
Ինչպես գրում է Financial Times-ը, իրավապաշտպանները իրենց հայցում հղում են անում China Labor Watch ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության զեկույցներին, որոնցում նշվում են մի շարք իրավախախտումներ, որոնք հայտանաբերվել են Samsung-ի` Չինաստանում գտնվող գործարաններում: Մասնավորապես` խոսքը վերաբերում է երեխաներին ապօրինաբար աշխատացնելուն:
Այսպիսով` իրավապաշտպանները նշում են, որ սա առաջին փորձն է, երբ պետք է դատական կարգով պատիժ կիրառվի նման խոշոր ընկերությունների դեմ, ովքեր բարձրաձայնում են, թե աշխատում են` օրենքի տառին հետևելով, այնինչ` իրականությունը բոլորովին այլ է:
Ավելի վաղ նման աղմուկ էր բարձրացել նաև թայվանական Foxconn ընկերության կապակցությամբ, որը զբաղվում է Apple-ի սարքավորումները հավաքելով: