Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքների երաշխավորման նպատակով։
Քննարկման ընթացակարգ սկսելու համար հիմք են ծառայել ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հանգամանքները, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումները եւ «Սասստեքս» ընկերության աշխատակիցների բողոքները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաեւ ընկերության աշխատակիցների հետ:
Նախաձեռնված վարույթի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում:
Հիշեցնենք, որ «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցները բողոքում էին անօրիանական պահումներ ու աշխատավարձի ուշացումներից։ Նրանց խոսքով, ամսական աշխատավարձն ըստ պայմանագրի պետք է լինի 55.000 դրամ, բայց աշխատակիցները նշված գումարը չեն ստանում: